Բողոքի ցույցեր՝ հունական հանրաքվեին ընդառաջ

Աթենքում բողոքի ցույցեր են անցկացնում կիրակի օրը նախատեսված հանրաքվեին կողմ և դեմ արտահայտվելու մտադրություն ունեցող քաղաքացիները:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հորդորել է «ոչ» ասել Եվրամիության առաջարկին, մինչդեռ Եվրամիության առաջնորդները Հունաստանին զգուշացրել են, որ տնտեսման հարցով հանրաքվեի բացասական արդյունքը կարող է լինել Եվրամիությունից դուրս մնալը: