Բելառուսի նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի խորհրդարանն այսօր նախագահի ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 11-ին: Ավելի վաղ քննարկվում էր ընտրությունները նոյեմբերի 15-ին նշանակելու հնարավորությունը:

Բելառուսի նախագահը պաշտոնը 1994 թվականից զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։