Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան

Այս տարի Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց, հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը:

Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա: