Ոստիկաններ՝ քաղաքացիական մեքենաներում Սարյան պուրակի, Մոսկովյան փողոցի մատույցներում

Սարյանի պուրակի, Մոսկովյան փողոցի հատվածում մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Նրանք ոստիկանական համազգեստով են և նստած են քաղաքացիական մեքենաներում:

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, այնտեղ, որտեղ մոտավորապես ավարտվում է նստացույցը, ոստիկանները երկու գծով շղթա են կազմել:

Սիսակ Գաբրիելյան