Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է Գլենդեյլի քաղաքապետին

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ՝ Պալմիրա Նաջարյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Գլենդեյլի և Ղարաբաղի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: