Գյումրիում կայացավ հերթական ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման

Your browser doesn’t support HTML5

Չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անցկացրին նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Թատերական հրապարակում կային նաև բավական մեծ թվով ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին՝ ոստիկաններն մերն են, ուստի պետք է մեզ հետ հավասար թրջվեն:

Երթի ընթացքում լարվածություն, որևէ միջադեպ առայժմ չի գրանցվել:

Ակտիվիստներից Արմեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այսօր Գյումրիում հորդառատ անձրևի տակ տեղի ունեցավ երթը՝ երիտասարդության բավական մեծ ոգևորության ալիքով: Ինչպես հայտարարել ենք՝ շարունակելու ենք պայքարը մինչև իր տրամաբանական արդարացի լուծմանը: Հետագա քայլերը կախված են նաև Երևանի դիրքորոշումից՝ թե Երևանում ինչպես է շարունակվելու»:

«Զորակցություն հայտնելով մեր Երևանի ընկերներին՝ շարունակվում է և՛ նստացույցը, շարունակվում են և՛ երթերը, շարունակվում է պայքարը: Ուղղակի պետք է փաստեմ, որ ոգևորության ալիքը աննախադեպ է Գյումրիում՝ հատկապես փայլուն երիտասարդության շնորհիվ», - հայտարարեց նա: