Չեխիայի արտգործնախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այս այցի նպատակը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում, հայտնում է Չեխիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Զաորալեկը կքննարկի Հայաստանում բարեփոխումների գործընթացը և Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության համագործակցության հնարավոր ուղիները։ Արտգործնախարարները նաև քննարկելու են նաև Կովկասի և Ուկրաինայի զարգացումներին վերաբերող հարցեր։

Իր այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, կմասնակցի Էջմիածնում փողոցներից մեկի վերանվանմանը Լիդիցկա։