ՀԾԿՀ-ի շենքի մոտից վեց ակտիվիստ տարվել է ոստիկանություն

Ակտիվիստները ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ, Երևան, 17-ը հունիսի, 2015թ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներից վեցը տարվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ակտիվիստների նկատմամբ իրականացվել է վարչական բերում՝ ոստիկանների պահանջին չենթարկվելու համար։

Այս պահին ցուցարարները ոստիկանության բաժնի մոտ են և պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասներն՝ ավելի ուշ