Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից բալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում ծանր զինտեխնիկա տեղակայելը կարող է վատ հետևանքներ ունենալ։

Պաշտոնական Կրեմլը հրաժարվել էր մեկնաբանել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստվում է բալթյան երեք հանրապետություններում և Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղակայել:

ԱՄՆ-ի՝ ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին տեղեկությունները շաբաթ օրը հաղորդել էր ամերիկյան The New York Times պարբերականը: