Ռուս զինծառայողի սպանության պատճառը «կենցաղային բախումն է եղել»

Իվան Նովիկովի սպանության դեպքի վայրը, 15-ը հունիսի, 2015թ․

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի սպանության պատճառը կենցաղային բախումն է եղել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել էր ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի դին։