Աննա Մելիքյանի նոր ֆիլմը հաղթել է «Կինոտավրում»

Մոսկվացի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը կիրակի Սոչիում ավարտված 26-րդ «Կինոտավր» ռուսաստանյան փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել:

Աննա Մելիքյանի նախորդ ֆիլմը` «Աստղը», անցած տարվա «Կինոտավրում» ևս արժանացել էր գլխավոր մրցանակներից մեկին` «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: