Հատուկ գործողություններ Պանկիսի կիրճում

«Իսլամական պետության» ներկայացուցիչ Թարխան Բատիրաշվիլին, ով հայտնի է իբրև Ումար ալ-Շիշանի, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություններ է անցկացնում Պանկիսի կիրճում։ Ձերբակալվել են հինգ մարդ, ովքեր, ըստ վրաց իրավապահների, առնչություն ունեն տեղի բնակիչներին Սիրիա ուղարկելու հետ։

«Ռուսթավի-2» հեռուստատեսության վկայությամբ՝ ձերբակալվածներից մեկը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Թարխան Բատիրաշվիլիի ազգականն է, մյուսը՝ «Իսլամական պետության» ներկայացուցիչ Գայոզ Բորչաշվիլին։