Մալազիայի մոտակայքում բեռնանավ է անհետացել

Բեռնանավ, արխիվ

Մալազիայի մոտակայքում 5.879 տոննա բենզին տեղափոխող բեռնանավ է անհետացել, հաղորդում է UTUSAN-ը: Նավը Մալլակա քաղաքից ուղևորվում էր Կուանտան: Աղբյուրի փոխանցմամբ՝ նավում եղել են անձնակազմի 22 անդամները:

Որոնողական աշխատանքները սկսվել են առավոտից, սակայն արդյունքների մասին դեռ չի հաղորդվում: