Աբդուլա Գյուլը պատրաստ է ղեկավարել Թուրքիայի կոալիցիոն կառավարությունը

Աբդուլա Գյուլ, արխիվ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել երկրի կոալիցիոն կառավարությունը, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Գյուլն ասել է, որ պատրաստ է ղեկավարել Թուրքիայի կառավարությունը միայն մեկ պայմանով՝ որ երկրի նախագահը չխառնվի խարհրդարանի գործերին: