Այսօր տեղի կունենա Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը

Հայաստանի հավաքականը մարզումների ժամանակ, արխիվ

Այսօր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը։

Հայաստանի հավաքականի երկրպագուներն այսօր՝ ֆուտբոլային խաղից առաջ, մեծ երթ կանցկացնեն։

Մինչ այս Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները հանդիպել են հինգ անգամ, ու թեև Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի հավաքականը երբեք հաղթանակ չի տոնել, սակայն այսօր երկրպագուների ու հավաքականի սպասումներն այլ են։

Անի Մեջլումյան

Մանրամասներն՝ ավելի ուշ