Ռուսաստանը կասկածում է ԱՄՆ-ին

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին է ներկայացրել զինաթափման հարցով պահանջների ցանկ։

Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնը միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին ռուս - ամերիկյան պայմանագրից դուրս գալու առիթ է որոնում։

Ռուսական կողմը Միացյալ Նահանգներին կասկածում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պարտավորությունները խախտելու մեջ։