Իրաքի Անբար գավառում ամերիկյան զինուժը կհամալրվի

Իրաքցի զինծառայողները ուսումնավարժանքների ժամանակ, հունիս, 2015թ․

Սպիտակ տան հաղորդմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հավանության է արժանացրել Իրաքի Անբար գավառում ամերիկյան զինուժի համալրումը մինչև 450 հավելյալ զինծառայողներով, որպեսզի վերջինները խորհուրդներ տան և ուսուցանեն «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարող իրաքցի զինվորներին։