Պապը Պուտինին հորդորել է նվիրվել Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վատիկանում, 10-ը հունիսի, 2015թ․

Սուրբ Աթոռից հաղորդում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Վատիկան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ջանասիրությամբ ու անկեղծությամբ նվիրվել Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին։

Երեկ Պուտինը Հռոմում բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, իսկ Միլանում հանդիպել է վարչապետ Մատեո Ռենցիին։