ՄԹ խորհրդարանը հավանություն տվեց ԵՄ հարցով հանրաքվեի անցկացմանը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդ, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 544 ձայնով հավանություն է տվել Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը։

Արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն ասել է, թե Եվրամիությունը անճանաչելիորեն փոխվել է բրիտանական վերջին հանրաքվեից հետո, որն անցկացվել է 1975-ին՝ Եվրամիություն մտնելու հարցով։