Մեծ յոթնյակը կքննարկի ահաբեկչության սպառնալիքները և կլիմայական փոփոխությունները

Բավարիայում արդեն երկրորդ օրը շարունակվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի հիմնական թեմաները ահաբեկչության մարտահրավերներն ու կլիմայական փոփոխությունները կլինեն:

Գագաթնաժողովին, որին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների ղեկավարները, այսօր կմիանան Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին և Նիգերիայի նախագահը՝ «Իսլամական պետություն» և «Բոկո Հարամ» խմբավորումների ներկայացրած սպառնալիքները քննարկելու համար:

Գագաթնաժողովի առաջին օրվա հիմնական թեման ուկրաինական ճգնաժամն էր: Երեկ Օբաման և Մերկելը համաձայնություն էին ձեռք բերել այն մասին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անհրաժեշտ է երկարաձգել մինչև Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի կետերի «լիակատար իրականացումը»: