ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է Դոնբասում հնարավոր սադրանքների մասին

Վիտալի Չուրկին, արխիվ

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է Դոնբասում հնարավոր սադրանքների մասին և Անվտանգության խորհրդին է դիմել իրավիճակին հետևելու հորդորով:

Ուկրաինան, եվրոպական մի շարք երկրներ, Միացյալ Նահանգները Ոուսաստանին են մեղադրում Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: