Նախագահը շնորհավորել է Դանիայի թագուհուն

Դանիայի թագուհի Մարգրեթ երկրորդ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրեթ երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: