Հաքերների զանգվածային հարձակում ԱՄՆ դաշնային կառույցների վրա

ԱՄՆ սենատոր Սյուզան Քոլինզ, արխիվ

Միացյալ Նահանգների դաշնային կառույցները ենթարկվել են ցանցահենների զանգվածային հարձակման։ Հաքերների ձեռքում կարող են հայտնվել ավելի քան 4 միլիոն պետական ծառայողների անձնական տվյալներ։

Սենատոր Սյուզան Քոլինզը կասկածներ է հայտնել, թե դա կարող է լինել Չինաստանի ցանցահենների ձեռքի գործը։