Առաջարկվում է արտոնություն առաջին գծի զինծառայողների համար

Հայկական Զինված ուժերի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով:

Ըստ Կառավարության՝ փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին», - ասաց վարչապետը: