Կառավարությունը հավանություն տվեց նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին

Կառավարության նիստ, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին:

Ըստ Կառավարության՝ նոր օրենսգրքի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության բարձրացում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշների ինկորպորացում, քրեաիրավական նորմերի սխալ կիրառման, դատական սխալների բացառում: