Սաակաշվիլի. «Ուկրաինայում քաղաքական հավակնություններ չունեմ»

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, ով երկու օր առաջ է ստանձնել Օդեսայի նահանգապետի պարտականությունները, ուկրաինացի լրագրողների հետ զրույցում հերքել է լայնորեն տարածված տեղեկությունները, թե հավակնում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնին:

«Ես որևէ քաղաքական հավակնություն Ուկրիանայում չունեմ», - նշել է Վրաստանի նախկին նախագահը՝ հավելելով, թե իր պաշտոնավարման առաջնահերթ նպատակը Օդեսայի զարգացումն է լինելու․ - «Մինչև օրս քաղաքի և մարզի ներուժը բավարար կերպով չեն օգտագործվել»: