Օդային հարվածներ «Իսլամական պետության» հենակետերին

«Իսլամական պետության» զինյալները, արխիվ

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը երեկ օդային 17 հարված են հասցրել Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հենակետերին։

Օդուժի հարվածներից 13-ը բաժին է ընկել Իրաքի Ռամադի, Ֆալուջա, Մոսուլ, Սինջար ու այլ քաղաքների, Սիրիայում ռմբակոծվել են Քոբանի ու ալ-Հասաքա քաղաքները։