Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի ղեկավար

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, 30-ը մայիսի, 2015թ․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահի հրամանով նշանակվել է Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնում:

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը Սաակաշվիլիի նշանակումը որակել է իմաստուն որոշում:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և նշել, որ Սաակաշվիլին ոչ միայն մարտական է տրամադրված, այլև պատրաստ է գործնականում ապացուցել, թե ինչպես է հնարավոր իրականացնել կտրուկ փոփոխություններ:

Սաակաշվիլին իր հերթին խոստացել է Օդեսան գրավիչ դարձնել զբոսաշրջիկների և ներդրողների համար: