Վարչապետը վաղը կմեկնի Ղազախստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: