Կառավարությունը արտոնյալ պայմաններ կտրամադրի արհեստական բեղմնավորման համար

Այսօր կառավարությունը որոշեց անվճար կամ արտոնյալ պայմաններ տրամադրել արհեստական (արտամարմնային) բեղմնավորման համար:

Գործադիրը հաստատեց անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները: Կառավարություն ակնկալում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին: