Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Լիբանան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով այսօր այդ երկիր է այցելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում: