Human Rights Watch-ը և Amnesty International-ը՝ ՌԴ համար անցանկալի ՀԿ-ների ցանկում

Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնվել են Ռուսաստանի համար անցանկալի կազմակերպությունների ցուցակում։

Մայիսի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին հռչակել ոչ ցանկալի ու փակել։

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը այդ քայլը որակել է Ռուսաստանի իշխանությունների կողմից անկախ խոսքի դեմ ուղղված խստագույն դրսևորում։