Մամեդյարովը Մոսկվայում կհանդիպի Լավրովին

Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը, արխիվ

Պաշտոնական այցով Մոսկվայում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

APA գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակներում Մամեդյարովը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչից հետո պաշտոնյաները հանդես կգան համատեղ ասուլիսով:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: