Բալթիմորում Ֆրեդի Գրեյի մահվան գործով մեղադրանք առաջադրվեց վեց ոստիկանի

ԱՄՆ - Անկարգությունները Բալթիմորում, 27-ը ապրիլի, 2015թ․

Ոստիկանատանը աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի մահվան կապակցությամբ ամերիկյան Բալթիմոր քաղաքում մեղադրանք է առաջադրվել վեց ոստիկանների՝ սպանության և բռնություն գործադրելու հատկանիշներով։

Գրեյի մահվանը, հիշեցնենք, հաջորդեցին բողոքի ցույցերը և զանգվածային անկարգությունները Բալթիմորում, ակցիաներ ամերիկյան այլ քաղաքներում: