Գերմանիան մտադիր է փոխհատուցում վճարել նախկին խորհրդային գերիներին

Ֆաշիստական Գերմանիայի գերիները Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Գերմանացի օրենսդիր Հանս Ուլրիխ Կրյուգերն ասել է, որ իր երկիրը մտադիր է Խորհրդային Միությունից ֆաշիստական Գերմանիայի ռազմագերիներին փոխհատուցում տրամադրել՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրանց կրած զրկանքների համար։

Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հաստատել է 10 միլիոն եվրոյի փոխհատուցման ծրագիրը։

Որոշ տվյալներով՝ 1941-45 թվականներին գերմանական գերության մեջ է եղել Խորհրդային Միության մոտ 5.3 միլիոն զինծառայող, որոնց ավելի քան կեսը մահացել են։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է խորհրդարանի նախաձեռնությունը։