Լուգանսկը և Դոնեցկը պետք է Ուկրաինայի կազմում մնան. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները պետք է Ուկրաինայի կազմում մնան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета»-ին տված հարցազրույցում։

«Բոլոր մակարդակներով՝ Ռուսաստանի նախագահի շուրթերով և այլ ձևաչափերով հայտարարում ենք, որ մենք կողմ ենք, որպեսզի նրանք դառնան Ուկրաինայի մաս»,- ասել է Լավրովը։