Էռնեկյանը կշարունակի ներդրումային ծրագրերը Հայաստանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում Էռնեկյանի գործունեությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում, նշված է Կառավարության տեղեկատվության հետ կապերի և հասարակայնության վարչության հաղորդագրությունում:

Էռնեկյանը, իր հերթին, ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: