Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ֆրանսիայի Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարևոր հնարավորություն Ղարաբաղի քաղաքների զարգացման և ղարաբաղա - ֆրանսիական հարաբերությունների խորացման համար: