ԶՈւ ԳՇ պաշտոնյան Մինսկում կմասնակցի ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Մայիսի 20-22-ը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։