ԲՀԿ-ն որոշեց Աբովյանում պաշտպանել Վահագն Գևորգյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկածությունը։

ԲՀԿ-ի քաղխորհրդի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հարցը միակն էր նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ Աբովյանի ընտրություններում Գևորգյանի թեկնածությունն է պաշտպանում նաև Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը, իսկ ինքնաառաջադրված հանրապետական թեկնածու Արթուր Հարությունյանը հեռացվեց իշխող կուսակցության շարքերից՝ կարգապահական խախտում թույլ տալու պատճառաբանությամբ:

Տվյալ թեմայով առավել մանրամասն տե՛ս այստեղ