Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

Մայիսի 18-19-ը Բրյուսելում կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա։ Այդ մասին հայտնում է Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: