Թեհրանը հույս ունի երբեմնի ծավալներով նավթ արտահանել

Նավթի տակառներ Իրանի գործարաններից մեկում, արխիվ

Իրանը հույս ունի նավթի արտահանումը հասցնել նույն մակարդակին, ինչ պատժամիջոցներից առաջ էր: Այդ մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է երկրի նավթի փոխնախարար Ռոքնեդին Ջավադին:

Նա հույս է հայտնել, որ երբ առաջնորդները համաձայնության հանգեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, արտահանման երբեմնի ծավալները կարելի կլինի վերականգնել երեք ամսվա ընթացքում:

Ջավադիի խոսքով՝ իրենց նպատակն է օրական մոտ 2.5 միլիոն բարել նավթ արտահանել: