Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով կմենկնի Բաթումի, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների վարչապետները կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: