Վճռաբեկ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի հայցը

Your browser doesn’t support HTML5

Վճռաբեկ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի հայցը

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետորսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վճռաբեկ դատարանը այսօր մերժեց Շանթ Հարությունյանի և գործով անցնող 12 համախոհների հայցը՝ անփոփոխ թողնելով նոյեմբերի 5-ին «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի ու նրա համախոհների համար սահմանված պատժաչափերը:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետորսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Արդեն սպառվեց Հայաստանի Հանրապետության դատարաններում բողոքարկման հնարավորությունը: Կքննարկեմ իմ պաշտպանյալների հետ իմ հետագա անելիքները, և հավանաբար կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածովներով դատապարտված Շանթ Հարությունյանի ու իր 12 համախոհների հարազատների համար վճռաբեկ դատարանի այս որոշումը կանխատեսելի էր:

Շանթի կինը ՝ Ռուզան Բադալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք չէին հավատում, թե հայաստանյան դատական վերջին ատյանը գործը կուղարկեր նոր քննության․ - «Ես հենցայդպիսի պատասխան էլ վճռաբեկ դատարանից սպասում է: Բոլորն էլ՝ տղաներն էլ, նրանց հարազատներն էլ համարյա նույն պատասխանին էին սպասում: Այնպես որ, նորություն չէր մեզ համար: Քանի դեռ Հայաստանում նույն իշխանություններ են, ոչինչ չի փոխվել իշխանական համակարգում, Հայաստանի արդարադատության համակարգում, դա ուղղակի հերթական քայլն էր Եվրադատարան դիմելու համար»: