Հայաստանում է ՌԴ զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը

ՀՀ պաշտպանության նախարարության շենքը

Հայ-ռուսական երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով մայիսի 12-15-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը: