Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Սերժ Սարգսյան, արխիվ

Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին», - ասված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: