ԱՄՆ Սենատում այսօր կքվեարկվի Իրանի հարցով օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Սենատում այսօր պետք է քվեարկվի օրինագիծը, որն օրենսդիրներին ընձեռում է հարկ եղած դեպքում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ միջազգային պայմանագիրը վերանայելու և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների չեղարկումը 30 օրով հետաձգելու, ինչպես նաև առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն։

Պաշտոնական Թեհրանը դատապարտել է այդ օրինագիծը՝ հայտարարելով, որ միջուկային խնդիրը քննարկում է վեց պետությունների, այլ ոչ թե որևէ երկրի օրենսդիրների հետ։

Չի բացառվում, որ դեմոկրատների մի մասը կհրաժարվի օրինագիծը պաշտպանելու դիրքորոշումից, ինչը նախագահ Բարաք Օբամային կդրդի արգելանք դնել այդ փաստաթղթի վրա։