Արտերկրում աշխատող հայաստանցիներին հարկելու օրինագծերը ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովում քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը, դեմ՝ «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց երկիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և ՀՅ Դաշնակցությունը՝ ձեռնպահ:

Հիշեցնենք, այս նախագծով առաջարկվում է հարկել արտերկրում շինարարական ոլորտում աշխատող Հայաստանի քաղաքացիներին:

Հովհաննես Մովսիսյան