Սերժ Սարգսյանը հանդիպել է Ջեյմս Ուորլիքին

Սերժ Սարգսյան և Ջեյմս Ուորլիք, արխիվ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այդ մասին Թվիթերում հայտնել է ամերիկացի միջնորդը:

«Ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո զրուցել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ», - գրել է Ջեյմս Ուորլիքը: