Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Վաշինգտոն

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր հայրապետական այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունը կբերի նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին:

Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը: